Հռոմեացիներին 13:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իշխանավորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ չար գործերի։ Ուզո՞ւմ ես իշխանությունից չվախենալ, բարի՛ք գործիր, և նրանից գովասանք կստանաս, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև իշխանավորները բարի գործերի համար վախ չեն ազդում, այլ չար գործերի։ Ուզո՞ւմ ես իշխանությունից չվախենալ, բարի՛ք գործիր ու նրանից գովասանք կստանաս, |
Թագավորի սպառնալիքը պակաս չէ առյուծի ցասումից, և ով բարկացնում է նրան, իր անձին է վնասում։
Այնպես որ ով հակառակ է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակ, և նրանք, ովքեր հակառակ են, իրենց վրա դատապարտություն են ընդունում։
որովհետև նա Աստծու պաշտոնյա է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցի՛ր, որովհետև զուր տեղը չէ սուրը մեջքին կրում։ Աստծու սպասավոր է նա՝ բարկությամբ պատժելու նրան, ով չարիք է գործում։
«Եթե վեճ լինի մարդկանց միջև, ապա թող դատարան ներկայանան, ու դատ լինի։ Թող արդարացնեն արդարին, իսկ մեղավորին պատժեն։