Թող խաղաղություն, խաղաղություն լինի հեռավորներին և մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես պիտի բժշկեմ նրանց։
Հռոմեացիներին 10:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը. «Խոսքը չափազանց մոտ է քեզ, քո բերանում և քո սրտում է» (հմմտ. Բ Օր. 30.12-14), այսինքն՝ հավատի խոսքը, որը քարոզում ենք. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ Գիրքն ի՞նչ է ասում. «Խոսքը մոտ է քեզ, քո բերանում և քո սրտում է» (հմմտ. Բ Օր. 30.12-14), այսինքն՝ հավատի խոսքը, որ մենք քարոզում ենք։ |
Թող խաղաղություն, խաղաղություն լինի հեռավորներին և մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես պիտի բժշկեմ նրանց։
Բոլոր մարգարեները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հավատացողները նրա անունով մեղքերի թողություն կստանան»։
Այս եմ միայն ուզում սովորել ձեզնից. Հոգին ստացաք Օրենքը գործադրելո՞վ, թե՞ քարոզությանը հավատալով։
Արդ, Աստված Հոգին բաշխում է ձեզ և ձեր մեջ հրաշքներ է գործում նրա համար, որ Օրե՞նքը գործադրեցիք, թե՞ քարոզությանը հավատացիք։
Քեզ չափազանց մոտիկ է այդ խոսքը. քո բերանում և քո սրտում է, և քեզանից է կախված դա կատարելը։
Այս խրատները տալով եղբայրներին՝ Քրիստոս Հիսուսի մի բարի սպասավոր կլինես՝ սնված հավատի խոսքերով և այն բարի վարդապետությամբ, որին հետևող եղար։
վերածնվելով ոչ թե ապականացու սերմից, այլ անապականից՝ Աստծու կենդանի և մշտնջենական խոսքով.