Հռոմեացիներին 1:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ պատճառով էլ Աստված նրանց իրենց սրտերի ցանկությամբ հանձնեց պղծության, որպեսզի իրենց մեջ անարգեն իրենց մարմինները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ պատճառով Աստված էլ նրանց, ըստ իրենց սրտերի ցանկության, պղծության մատնեց, որպեսզի իրենց մարմիններն իրենց մեջ անարգեն։ |
Թողե՛ք նրանց. կույր առաջնորդներ են կույրերի համար. երբ կույրն առաջնորդում է կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»։
Աստված էլ երես դարձրեց և նրանց մատնեց երկնքի զորությունների պաշտամունքին, ինչպես որ գրված է մարգարեների գրքում. “Ո՛վ Իսրայելի տուն, մի՞թե անապատում քառասուն տարի զոհեր ու պատարագներ մատուցեցիք ինձ,
Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմինների մեջ՝ հնազանդեցնելու իր ցանկություններին։
Կերակուրը որովայնի և որովայնը կերակուրի համար է, սակայն Աստված թե՛ մեկը և թե՛ մյուսը պիտի խափանի։ Բայց մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ, Տերն էլ՝ մարմնի համար։
Փախե՛ք պոռնկությունից։ Ամեն մեղք, որ մարդ գործում է, նրա մարմնից դուրս է, բայց ով պոռնկանում է, մեղանչում է իր մարմնի դեմ։
Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի ցանկություններով և իրականացնում մարմնի ու մտքի կամքը, և իսկապես Աստծու բարկությանն արժանի մարդիկ էինք մյուսների պես։