Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հռոմեացիներին 1:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Եվ անեղծ Աստծու փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանությամբ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Եվ անեղծ Աստծու փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանության հետ։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 1:23
16 Խաչաձեւ Հղումներ  

Ուղարկեց իր խոսքն ու բուժեց նրանց Եվ փրկեց նրանց իրենց ապականությունից։


որ ազգերն իրենց աստվածներին փոխեն, թեև նրանք աստվածներ էլ չեն, բայց իմ ժողովուրդն իր փառքը փոխանակեց նրանց հետ, որոնցից օգուտ չի ունենալու։


Եվ արդ, որովհետև Աստծու զարմն ենք, չպետք է խորհենք, թե աստվածայինը նման է ոսկուն, արծաթին կամ քարին՝ քանդակված մարդու խելքով ու ճարտարությամբ։


Նրանք Աստծու ճշմարտությունը փոխանակեցին ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս. ամեն։


քանզի բավական է կյանքի անցած ժամանակը՝ հեթանոսների կամքի համաձայն ընթանալով՝ զեխություններով, հոռի ցանկություններով, գինեմոլություններով, անառակություններով, հարբեցողություններով, անօրեն կռապաշտություններով։


Մտա ու տեսա ամեն տեսակի սնոտի կուռքեր՝ նման սողունի ու անասունի։ Տեսա նաև Իսրայելի տան բոլոր կուռքերը՝ դրանց շուրջը պատկերված։


քեզ համար կուռքեր չշինես ոչ մի արարածի կերպարանքով, որ կա վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, կամ երկրի ներքին մասում՝ ջրերի մեջ։


Հյուսնը փայտ ընտրեց, չափեց այն ու գծեց, պատկերի ձև ու նմանություն տվեց, դուրով հղկեց այն, սոսնձապատեց, նրան տվեց տղամարդու կերպարանք, մարդու դեմքի ձև ու գեղեցկություն և կանգնեցրեց իր տան մեջ։


Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան։


Գիտեք անշուշտ, որ մինչ հեթանոս էիք, ինչպե՛ս էիք գնում-գալիս անշունչ կուռքերի մոտ։


Ձեր աչքերը դեպի վեր բարձրացրեք և տեսե՛ք՝ ո՞վ հաստատեց այս ամենը, ստեղծեց մեծ փառքով ու ահեղ զորությամբ և բոլոր երկնային զարդերին անուններ տվեց. ոչ մի բան ծածուկ չի մնում քեզանից։


Մարդկության մնացած մասը, որ չմեռավ այս հարվածներից, չապաշխարեց, ոչ էլ հետ կանգնեց իր ձեռքի գործերից՝ դևերին և ոսկե, արծաթե, պղնձե, քարե և փայտե կուռքերին երկրպագելուց, կուռքեր, որոնք ո՛չ տեսնել կարող են, ո՛չ լսել և ո՛չ էլ քայլել։


Նրա մեջ կային երկրի բոլոր չորքոտանիները, գազանները, սողունները և երկնքի թռչունները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ