Հակոբի հավաքված որդիները նոր տունկի նման պիտի ընձյուղներ տան. Պիտի ծաղկի Իսրայելը, և աշխարհը պիտի լցվի նրա պտղով։
Հռոմեացիներին 1:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չեմ ուզում, եղբայրնե՛ր, անտեղյակ լինեք, որ բազմիցս մտադրվեցի գալ ձեզ մոտ (և մինչև հիմա արգելքներ ունեցա), որպեսզի ձեր մեջ ևս վաստակ ունենամ, ինչպես ուրիշ ազգերի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք, որ շատ անգամ մտադրվեցի ձեզ մոտ գալ (թեև մինչև հիմա արգելքներ եղան), որպեսզի ձեր մեջ ևս վաստակ ունենամ, ինչպես մյուս հեթանոսների մեջ։ |
Հակոբի հավաքված որդիները նոր տունկի նման պիտի ընձյուղներ տան. Պիտի ծաղկի Իսրայելը, և աշխարհը պիտի լցվի նրա պտղով։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա։
Ոչ թե դուք ընտրեցիք ինձ, այլ ես ընտրեցի ձեզ և կարգեցի ձեզ, որ դուք գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ էլ որ իմ անունով Հորից խնդրեք, տա ձեզ։
Ով հնձում է, վարձ է ստանում ու հավիտենական կյանքի համար պտուղ է կուտակում, որպեսզի սերմանողն ու հնձողը հավասարապես ցնծան։
Եվ այդ օրերին եղբայրների միջից ելավ Պետրոսն ու ասաց (այնտեղ մոտ հարյուր քսան հոգու չափ բազմություն կար).
Եվ երբ եկան ու հավաքեցին եկեղեցին, պատմեցին, թե Աստված նրանց հետ ինչքան բաներ արեց և թե ինչպես հեթանոսների առաջ հավատի դուռը բացեց։
Ամբողջ ժողովը լռեց. լսում էին Բառնաբասի ու Պողոսի պատմելը, թե Աստված նրանց ձեռքով ինչքան նշաններ և զարմանալի գործեր արեց հեթանոսների մեջ։
Երբ այս ամենը կատարվեց, Պողոսը մտադրվեց շրջել Մակեդոնիայով և Աքայիայով ու գալ Երուսաղեմ։ Ասում էր. «Իմ՝ այնտեղ գնալուց հետո ես պետք է Հռոմն էլ տեսնեմ»։
Ողջունելով նրանց՝ մի առ մի պատմեց այն բաները, որ Աստված նրա ծառայության միջոցով արեց հեթանոսների մեջ։
որտեղ և գտանք եղբայրների, որոնք աղաչեցին, որ յոթ օր մնանք իրենց մոտ։ Եվ ապա գնացինք Հռոմ։
Չեմ ուզում, եղբայրնե՛ր, որ այս խորհրդին անտեղյակ լինեք, որպեսզի դուք ձեզ իմաստունի տեղ չդնեք. Իսրայելի մեկ մասի վրա կուրություն եկավ, մինչև որ հեթանոսների ամբողջությունը մտնի,
Թե չգիտե՞ք, եղբայրնե՛ր,- Օրենքին գիտակ մարդկանց եմ ասում,- որ Օրենքը տիրում է մարդուն այնքան ժամանակ, քանի դեռ նա ողջ է։
Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանվեք, և ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատվեք նույն մտքով և նույն համոզմունքով։
Եղբայրնե՛ր, չեմ ուզում մոռանաք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի առաջնորդության տակ էին, բոլորն էլ ծովով անցան,
Եղբայրնե՛ր, երեխա մի՛ եղեք դատողություն անելիս, այլ երեխա՛ եղեք չարություն գործելիս, իսկ դատողություն անելիս չափահա՛ս եղեք։
Արդ, ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ հավաքվեք, եթե ձեզնից յուրաքանչյուրը սաղմոս ունենա կամ ուսուցում կամ թե հայտնություն, լեզու կամ մեկնություն, այդ ամենը թող լինի շինության համար։
Նույնիսկ եթե ուրիշների համար առաքյալ չեմ, համենայն դեպս ձեզ համար առաքյալ եմ, որովհետև իմ առաքելության կնիքը հենց դուք եք Տիրոջով։
Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք Ասիայում մեզ պատահած նեղությանը։ Այդ բեռը մեր կարողությունից այն աստիճան ծանր էր, որ գրեթե կորցրինք ապրելու մեր հույսը։
Բայց գոհություն Աստծուն, որ մեզ միշտ մասնակից է դարձնում հաղթությանը Հիսուս Քրիստոսով և իր գիտության բուրմունքը մեր միջոցով սփռում ամենուրեք։
Եղբայրնե՛ր, մարդկային տեսանկյունից եմ ասում. անգամ մարդու հաստատած կտակը ոչ ոք չի կարող ջնջել, ոչ էլ վրան որևէ ուրիշ բան ավելացնել։
Իսկ եթե այս մարմնավոր կյանքը նշանակում է ինձ համար պտղաբեր գործ, ապա չգիտեմ, թե ո՛րն ընտրեմ։
ապրելու Տիրոջն արժանի և ամեն ինչում նրան հաճելի ձևով, պտղաբեր դառնալու բոլոր բարի գործերում և աճելու Աստծու գիտությամբ։
որ հասավ մինչև ձեզ, ինչպես նաև աճում ու պտղաբերում է ամբողջ աշխարհում, այնպես, ինչպես և ձեր մեջ, այն օրից սկսած, երբ լսեցիք ու ճշմարտապես ճանաչեցիք Աստծու շնորհը,
Դրա համար, ես՝ Պողոսս, մեկ անգամ, ավելին՝ երկու անգամ կամեցա գալ ձեզ մոտ, բայց սատանան խոչընդոտեց մեզ։
Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք ննջեցյալների մասին, որպեսզի չտխրեք ուրիշների նման, որոնք որևէ հույս չունեն։
Անօրենության խորհրդավոր ուժն արդեն գործում է, բայց չպիտի հայտնվի, մինչև մեջտեղից չվերցվի նա, ով այժմ նրան զսպում է։
Բայց Տերն ինձ օգնեց և զորացրեց, որպեսզի իմ միջոցով հաստատվի քարոզչությունը, և բոլոր հեթանոսները լսեն այն։ Եվ ազատվեցի առյուծի բերանից։