Տերն ասաց. «Վաղն առավոտյան կելնես ու կկանգնես լեռան վրա՝ Տիրոջ առջև։ Տերը կանցնի, մի սաստիկ հողմ կբարձրանա, Տիրոջ առաջ կխորտակի լեռները, փուլ կտա ժայռերը, սակայն Տերն այն հողմի մեջ չի լինի։ Հողմից հետո երկրաշարժ կլինի, սակայն Տերը երկրաշարժի մեջ չի լինի։
Երրորդ օրն առավոտյան Սինա լեռան վրա ձայներ, փայլատակումներ ու միգախառն ամպ եղավ, և շեփորի ձայնը հնչում էր ուժգին։ Բանակատեղիում գտնվող ողջ ժողովուրդը զարհուրեց։
Տերը լսելի պիտի դարձնի իր փառավոր ձայնը, ցույց պիտի տա իր բազկի զայրույթը՝ սրտմտությամբ ու ցասման ամենակուլ բոցով, կրակ սփռող իր ահավոր բարկությամբ, ինչպես և ջրհեղեղով ու սաստկատարափ կարկուտով։
Պատրաստե՛ք աղեղները, լցրե՛ք կապարճները, քանի որ Տերն արթնացրեց մարերի թագավորի հոգին, քանի որ նրա բարկությունը Բաբելոնի վրա է. պիտի ջնջի նրան, քանզի Տիրոջ վրեժխնդրությունն է դա, նրա տաճարի վրեժխնդրությունը։
Եվ ձորը կկցվի իմ լեռներին մինչև Ասայել ու կխցանվի, ինչպես որ խցանվեց երկրաշարժի պատճառով Հուդայի արքա Ոզիայի օրերին։ Եվ կգա կհասնի Տերը՝ իմ Աստվածը, և բոլոր սուրբերը՝ նրա հետ։
Այդ ժամին մեծ երկրաշարժ եղավ, և քաղաքի մեկ տասներորդ մասը գետնի տակ թաղվեց. երկրաշարժից մեռավ յոթ հազար մարդ։ Դրանից հետո բոլորի մեջ մեծ ահ առաջացավ, և փառք էին տալիս երկնավոր Աստծուն։
Եվ մի ուրիշ հրեշտակ եկավ ու կանգնեց զոհասեղանի մոտ։ Նա ոսկե խնկաման ուներ, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի աղոթք մատուցի բոլոր սրբերին ոսկե զոհասեղանի վրա՝ աթոռի առաջ։