Հայտնություն 8:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ տեսա ու լսեցի երկնքի մեջ թռչող արծվին, որ ասում էր բարձր ձայնով. «Վա՜յ, վա՜յ, վա՜յ երկրի վրա բնակվողներին, երբ կհնչի նաև մյուս երեք փողերի ձայնը, որը պիտի հնչեցնեն հրեշտակները»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տեսա և լսեցի մի արծվի, որ թռչում էր երկնքի մեջ ու բարձրաձայն ասում. «Վա՛յ, վա՛յ, վա՛յ երկրի վրա բնակվողներին, երբ կհնչեն նաև մյուս փողերի ձայները, որ հնչեցնելու են երեք հրեշտակները»։ |
Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։
Դրա համար թող ուրախ լինի երկինքը և բոլոր նրանք, որ բնակվում են նրա մեջ. վա՜յ ձեզ, երկի՛ր և ծո՛վ, որովհետև ձեր մեջ ընկավ բանսարկուն մեծ ցասումով, քանի որ նա քիչ ժամանակ ունի ապրելու։
Նրանք նոր երգեր էին երգում գահի առաջ, չորս կենդանիների առաջ և երեցների առաջ, և ոչ ոք չի կարող սովորել նրանց երգերը, այլ միայն այն հարյուր քառասունչորս հազարը, որոնք փրկված են երկրից։
Եվ տեսա երկնքի մեջ թռչող մի ուրիշ հրեշտակ, որ հավիտենական ավետիս ուներ քարոզելու երկրի բնակիչներին, բոլոր ազգերին, ժողովուրդներին, ցեղերին և լեզուներին։
Տեսա նաև մի ուրիշ հրեշտակ, որ կանգնած էր արեգակի վրա։ Նա աղաղակեց բարձր ձայնով՝ երկնքի մեջ թռչող բոլոր թռչուններին ասելով. «Եկե՛ք, հավաքվե՛ք Աստծու մեծ ընթրիքին,
Քանի որ պահեցիր համբերությամբ դիմանալու մասին իմ խոսքը, ես էլ քեզ պիտի պահեմ քո փորձության ժամին, որ պիտի գա ամբողջ տիեզերքի վրա՝ փորձության ենթարկելու երկրի երեսին բոլոր ապրողներին։
Փող հնչեցրեց հինգերորդ հրեշտակը, և տեսա, որ մի աստղ ընկավ երկնքից, որին տրվեց անդունդների գբի բանալին։