Հայտնություն 6:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ երկնքի աստղերը թափվեցին երկրի վրա, ինչպես թզենու վաղահաս պտուղներ՝ ուժգին հողմից շարժված, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երկնքի աստղերը երկրի վրա թափվեցին, ինչպես թզենին է իր խակ պտուղները թափում սաստիկ քամուց շարժվելուց։ |
Արդարև, երկնքի աստղերը Հայկի [𝕸 և Ο΄ Օրիոնի] համաստեղության և երկնային բոլոր լուսատուների հետ միասին լույս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խավարի, լուսինն էլ իր լույսը չպիտի տա։
Սուգ արեց և տկարացավ երկիրը, Լիբանանն ամոթահար եղավ, Սարոնը մարգագետնի դաշտի վերածվեց, Գալիլեան և Կարմելոսը մերկացան։
Երկնային բոլոր զորությունները պիտի հալվեն, երկինքը մագաղաթի պես պիտի գալարվի, բոլոր աստղերը ցած պիտի թափվեն որթատունկի տերևի նման կամ թզենուց վայր ընկնող տերևի պես։
Դավթի տանը լուր հասավ, թե Ասորիքը դաշնակցել է Եփրեմի երկրի հետ, ու դողն ընկավ նրա սիրտը, նրա ժողովրդի սիրտը. կարծես անտառում ծառը շարժվեր հողմից։
Երբ դու մարես, երկինքը քողով եմ ծածկելու, խավարեցնելու եմ նրա աստղերը, արեգակը ծածկելու եմ ամպերով, լուսինն էլ իր լույսը չի տալու։
«Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։
«Նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրա։ Երկրի վրա ազգերը պիտի խռովվեն և տագնապեն՝ ահեղ ձայնի և ծովի փոթորիկի պատճառով,
Փող հնչեցրեց հինգերորդ հրեշտակը, և տեսա, որ մի աստղ ընկավ երկնքից, որին տրվեց անդունդների գբի բանալին։