և տեսան այն վայրը, որտեղ Իսրայելի Աստվածն էր։ Նրա ոտքերի տակ կարծես շափյուղայի աղյուսներով էր զարդարված և ջինջ երկնքի պես լուսավոր էր։
Հայտնություն 4:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աթոռի վրա նստել էր մեկը՝ հասպիս և սարդիոն քարերի տեսքով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նստողը հասպիս ու սարդիոն քարերի տեսք ուներ։ |
և տեսան այն վայրը, որտեղ Իսրայելի Աստվածն էր։ Նրա ոտքերի տակ կարծես շափյուղայի աղյուսներով էր զարդարված և ջինջ երկնքի պես լուսավոր էր։
Այն տարին, երբ մեռավ Ոզիա արքան, տեսա Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերամբարձ աթոռին, և տաճարը լի էր նրա փառքով։
Նրանց գլխավերևում գտնվող երկնակամարից է՛լ ավելի վեր, իբրև շափյուղա ակ՝ գահի պես մի բան կար, իսկ գահի վրա՝ մարդու կերպարանքով մեկը։
Եվ լույսը, որ նրա շուրջն էր պատել, ուներ ծիածանի տեսք, որ անձրևային օրերին տարածվում է ամպերի մեջ։ Եվ այսպես լույսի ահագին պատկեր կար նրա շուրջը։
Եվ տեսնում էի, որ ահա երկնակամարի վրա, որ քերովբեների գլխավերևում էր, իբրև շափյուղա ակ՝ գահի նման մի բան կար։
Աստծու դրախտի փափկության մեջ ես եղել, քեզ վրա ես կապել բոլոր թանկարժեք քարերը՝ սարդիոն ու տպազիոն, զմրուխտ ու կարկեհան, շափյուղա ու հասպիս, արծաթ ու ոսկի, սուտակ, ակաթ, մեղեսիկ, ոսկեքար, բյուրեղ, եղնգաքար. ոսկով ես լցրել քո գանձարաններն ու շտեմարանները։ Սկսած այն օրից, երբ ստեղծվեցիր ու պատրաստվեցիր,
Տեսա երկնքից իջնող այլ զորավոր հրեշտակ. ամպի մեջ էր փաթաթված, գլխին՝ ծիածան, և նրա երեսը նման էր արեգակի, իսկ նրա ոտքերը՝ հրեղեն սյուների։
Այն ուներ Աստծու փառքը, և նրա մեջ կար մի լուսավորություն՝ նման թանկարժեք քարերի, ինչպես բյուրեղյա ու կենդանի հասպիս քարը։