Երկուսի աչքերն էլ բացվեցին, և հասկացան, որ մերկ են։ Թզենու տերևներ կարելով՝ իրենց համար գոգնոցներ պատրաստեցին։
Հայտնություն 3:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ ասում ես. “Հպարտ եմ և առավել հարստացա ու ոչ մի բանի կարոտ չեմ”։ Բայց չգիտես, որ դու ողորմելի ես, թշվառ և աղքատ, մերկ և կույր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ասում ես. "Ես հարուստ եմ և ավելի հարստացա. ոչ մի բանի կարոտ չեմ"։ Բայց չգիտես, որ դու թշվառ ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ ես։ |
Երկուսի աչքերն էլ բացվեցին, և հասկացան, որ մերկ են։ Թզենու տերևներ կարելով՝ իրենց համար գոգնոցներ պատրաստեցին։
Կան, որ իրենց հարուստ են ցույց տալիս, բայց ոչինչ չունեն, կան, որ իրենց խոնարհ են պահում, բայց լի են մեծ հարստությամբ։
Չլինի թե հարստանամ և ստեմ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու գողանամ և երդվեմ իմ Աստծով։
ո՞վ է կույրը, եթե ոչ իմ ծառան, ովքե՞ր են խուլերը, եթե ոչ այն մարդիկ, որ տիրում են նրանց։ Ո՞վ է կույրը, եթե ոչ հեռացածը։ Կուրացան Աստծու ծառաները։
Լսե՛ք Տիրոջ պատգամը, այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելի համար անապատ եղա կամ ավեր ու խոպանացյալ երկիր, որ իմ ժողովուրդն ասաց. “Անտերունչ կշրջենք, բայց քեզ մոտ չենք գա”։
որոնք տերերը մորթում էին ու վաճառում դրանք և ասում. “Օրհնյա՜լ է Տերը, հարստացանք”։ Եվ նրանց հովիվները բնավ չէին ցավում նրանց համար։
Ճշմարիտ է, նրանք անհավատության պատճառով կտրվեցին, իսկ դու հավատի շնորհիվ հաստատվեցիր. մի՛ հպարտացիր, այլ վախեցի՛ր.
Չեմ ուզում, եղբայրնե՛ր, որ այս խորհրդին անտեղյակ լինեք, որպեսզի դուք ձեզ իմաստունի տեղ չդնեք. Իսրայելի մեկ մասի վրա կուրություն եկավ, մինչև որ հեթանոսների ամբողջությունը մտնի,
Աստծու շնորհով, որ ինձ է տրված, այս եմ ասում ձեզնից յուրաքանչյուրին. ձեզ մի՛ գնահատեք ավելի, քան ձեր արժանիքն է, այլ ձեզ գնահատե՛ք զգաստությամբ, յուրաքանչյուրն Աստծու կողմից իրեն բաժին հասած հավատի չափով։
Իսկ նա, ում մեջ այս բաները չկան, կույր է կամ կարճատես և մոռացել է իր նախկին հանցանքներից մաքրված լինելը։
«Ահա՛ գալիս եմ ինչպես գող. երանի՜ նրան, որ արթուն է և պահում է իր զգեստները, որպեսզի մերկ ման չգա, և իր ամոթույքը չերևա»։
տեսա քո գործերը, նեղությունը և աղքատությունը (բայց դու արիացի՛ր), նաև հայհոյությունը նրանց, որ իրենց մասին ասում էին, թե հրեաներ են, բայց այլ բան չէին, քան սատանայի ժողովարան։