Այսպես է ասում Աստված՝ Իսրայելի թագավորը և նրա փրկիչ Զորությունների Տերը. «Ես եմ առաջինը և ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստված չկա։
Հայտնություն 2:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Զմյուռնիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Անսկիզբն ու Անվախճանը, որ մեռավ և կենդանացավ. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Զմյուռնիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. "Այսպես է ասում Առաջինն ու Վերջինը, որ մեռավ և կենդանացավ. |
Այսպես է ասում Աստված՝ Իսրայելի թագավորը և նրա փրկիչ Զորությունների Տերը. «Ես եմ առաջինը և ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստված չկա։
«Լսի՛ր ինձ, Հակո՛բ, և դու, Իսրայե՛լ, որին կանչում եմ ես. ես եմ առաջինը, ես եմ և հավիտենականը։
Քրիստոսը հենց դրա համար մեռավ ու վերակենդանացավ, որպեսզի մեռածների և ապրողների Տերը լինի հավասարապես։
ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և տո՛ւր, որ տանեն յոթ եկեղեցիներին՝ Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիատիրայում, Սարդիսում, Փիլադելփիայում և Լաոդիկիայում։
«Ես եմ Այբը ու ես եմ Քեն»,- ասում է Տերը՝ Աստված, նա, որ Է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը։
Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում նա, որ յոթ աստղեր ունի իր աջ ձեռքում և շրջում է յոթ ոսկե աշտանակների միջև։