Եվ երբ նրանք ավարտած կլինեն իրենց վկայության բոլոր օրերը, այն ժամանակ անդունդներից ելնող գազանը պիտի պատերազմի նրանց դեմ, պիտի հաղթի ու սպանի նրանց։
Հայտնություն 19:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տեսա գազանին, երկրի թագավորներին և նրանց զորքերին՝ հավաքված՝ պատերազմ մղելու սպիտակ ձիու հեծյալի և նրա զորքի դեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տեսա գազանին, երկրի թագավորներին ու նրանց զորքերին հավաքված՝ պատերազմելու ձիու վրա նստողի և նրա զորքերի դեմ։ |
Եվ երբ նրանք ավարտած կլինեն իրենց վկայության բոլոր օրերը, այն ժամանակ անդունդներից ելնող գազանը պիտի պատերազմի նրանց դեմ, պիտի հաղթի ու սպանի նրանց։
Եվ մի երրորդ հրեշտակ գալիս էր նրանց հետևից և բարձր ձայնով ասում էր. «Ով երկրպագեց գազանին ու նրա արձանին և կամ նրա նշանի դրոշմն առավ իր ճակատին կամ ձեռքի վրա,
Քանի որ նրանք դիվական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում, գնում էին ամբողջ աշխարհի թագավորների մոտ՝ նրանց պատերազմի հավաքելու Ամենակալ Տիրոջ մեծ օրվա համար.
Եվ նրա վրա պիտի լան ու ողբան երկրի թագավորները, որոնք պոռնկացան և զվարճացան նրա հետ. նրանք պիտի հեծեծեն, երբ տեսնեն նրանից ելնող հուրն ու ծուխը.
Մնացածները մեռան ձիու վրա հեծնողի սրից, որ ելնում էր նրա բերանից։ Եվ բոլոր թռչունները հագեցան նրանց մարմիններից։