Անօրենության խորհրդավոր ուժն արդեն գործում է, բայց չպիտի հայտնվի, մինչև մեջտեղից չվերցվի նա, ով այժմ նրան զսպում է։
Հայտնություն 17:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հրեշտակն ինձ ասաց. «Ինչի՞ վրա զարմացար, ես քեզ կասեմ խորհուրդը կնոջ և նրան կրող այդ գազանի, որ ունի յոթ գլուխ և տասը եղջյուր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հրեշտակն ինձ ասաց. «Ինչո՞ւ զարմացար։ Ես քեզ կասեմ խորհուրդը այդ կնոջ և նրան իր վրա կրող գազանի, որ յոթ գլուխ ունի և տասը եղջյուր։ |
Անօրենության խորհրդավոր ուժն արդեն գործում է, բայց չպիտի հայտնվի, մինչև մեջտեղից չվերցվի նա, ով այժմ նրան զսպում է։
Բացատրեմ խորհուրդն այն յոթ աստղերի, որ տեսար իմ աջ ձեռքին, ինչպես և յոթ ոսկե ճրագակալները. յոթ աստղերը յոթ եկեղեցիների հրեշտակներն են, և յոթ ճրագակալները՝ յոթ եկեղեցիները։
Երկնքում այլ նշան երևաց. ահա հրակարմիր մի մեծ վիշապ, որ յոթ գլուխ ու տասը եղջյուր ուներ, և գլուխների վրա յոթ խույր կար։
Եվ այդ գազանը, որին տեսար, որ կար, բայց այլևս չկա, պատրաստ է ելնելու անդունդից՝ դեպի կորուստ գնալու համար։ Եվ բոլոր նրանք, ովքեր բնակվում են երկրի վրա, և որոնց անունները գրված չէին կյանքի գրքում աշխարհի սկզբից ի վեր, պիտի զարմանան գազանի վրա, որը կար ու չկա, բայց վերստին գալու է։
Այնուհետև տեսա երկնքից իջնող և մեծ իշխանություն ունեցող մի ուրիշ հրեշտակ, որի փառքից երկիրը լուսավորվեց։