Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը հանցանքի մեջ է ընկել, որովհետև Ահարոնը նրանց մղել է դրան՝ ի չարախնդություն իրենց թշնամիների։
Հայտնություն 16:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ահա՛ գալիս եմ ինչպես գող. երանի՜ նրան, որ արթուն է և պահում է իր զգեստները, որպեսզի մերկ ման չգա, և իր ամոթույքը չերևա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Ահա գալիս եմ, ինչպես գողը. երանի՜ նրան, ով արթուն է և պահում է իր զգեստները, որ մերկ ման չգա, ու նրա ամոթանքը չտեսնեն»։ |
Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը հանցանքի մեջ է ընկել, որովհետև Ահարոնը նրանց մղել է դրան՝ ի չարախնդություն իրենց թշնամիների։
ու թող բացահայտվի քո ամոթը, թող երևա քո նախատինքը, քանզի քեզնից վերցնելու եմ քո իրավունքները։ Նա, որ փրկեց քեզ, քեզ այլևս չի մատնի մարդկանց.
ահա սրանց համար քո դեմ եմ հավաքելու բոլոր հոմանիներիդ, որոնց հետ խառնակվում էիր, քո բոլոր սիրելիներին ու ատելիներին քո դեմ եմ հանելու, նրանց հավաքելու և քեզ շրջապատել եմ տալու, քո բոլոր չարագործությունները բացահայտելու եմ նրանց առաջ, ու նրանք տեսնելու են քո բոլոր խայտառակությունները։
Ձեր եղբորն ասացե՛ք՝ «Իմ ժողովուրդ» [𝕸 Ամմի], իսկ ձեր քրոջը՝ «Ողորմություն գտած» [𝕸 Ռուխամա]։
Վա՜յ նրան, ով իր ընկերոջը թունավոր ըմպելիք է մատուցում և արբեցնում, որպեսզի նայի նրանց քարայրներին։
Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։
Արթո՛ւն կացեք և աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։
Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու Մարդու Որդու առաջ»։
Դրա համար էլ արթո՛ւն կացեք և հիշե՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշեր-ցերեկ, առանց դադարի արտասուքներով յուրաքանչյուրիդ մեկ-մեկ խրատեցի։
Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա, երբ երկինքը պիտի անցնի շառաչյունով, և բնության տարրերը, հրով կիզված, պիտի լուծվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերը պիտի բացահայտվեն։
Արդ, մի խորհուրդ տամ քեզ. ա՛ռ, գնի՛ր ինձնից կրակի բովով անցած ոսկի, որ հարստանաս. գնի՛ր սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի ծածկես քո մերկության անվայելչությունը, և քո աչքերին դե՛ղ դիր, որ տեսնես։