Որովհետև Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, իր հրեշտակներով հանդերձ, և այն ժամանակ յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի։
Հայտնություն 14:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ամպի վրա նստածը շարժեց իր գերանդին երկրի վրա ու հնձեց երկրի բոլոր բնակիչներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամպի վրա նստածն իր գերանդին երկրի վրա դրեց, ու երկիրը հնձվեց։ |
Որովհետև Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, իր հրեշտակներով հանդերձ, և այն ժամանակ յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի։
Եվ ահա տեսա մի սպիտակ ամպ, որի վրա նստել էր Մարդու Որդու նման մեկը. նա իր գլխին ուներ ոսկե պսակ, իսկ ձեռքին՝ սրած գերանդի։
Եվ մի ուրիշ հրեշտակ ելավ երկնքից, աղաղակեց բարձր ձայնով ու ասաց ամպի վրա նստածին. «Շարժի՛ր քո այդ գերանդին և հնձի՛ր, որովհետև եկավ հնձի ժամանակը. և երկրի հունձն էլ հասած է»։
Եվ հրեշտակը նետեց իր գերանդին երկրի վրա, քաղեց նրա խաղողը և գցեց Աստծու բարկության մեծ հնձանի մեջ։