Հայտնություն 13:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով ականջ ունի լսելու, թող լսի. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ով ականջ ունի, թող լսի. |
Եվ ուրիշ մի մաս ընկավ լավ ու պարարտ հողի վրա և բուսնելով հարյուրապատիկ պտուղ տվեց»։ Երբ այս խոսեց, ասաց. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Սուրբ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, չպիտի վնասվի երկրորդ մահից”»։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, նրան թույլ կտամ, որ ուտի թաքցված մանանայից, և նրան կտամ հաղթական վկայության սպիտակ քարը ու դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի նրանից, ով այն ընդունում է”»։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, ես նրան թույլ կտամ ուտել կյանքի ծառից, որ գտնվում է Աստծու դրախտում”»։