Եվ Հիսուսը նրանց ասաց. «Գնացեք ասացե՛ք այն աղվեսին, թե ահա դևեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր և վաղը, իսկ երրորդ օրը գործս կավարտեմ։
Հայտնություն 11:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ երբ նրանք ավարտած կլինեն իրենց վկայության բոլոր օրերը, այն ժամանակ անդունդներից ելնող գազանը պիտի պատերազմի նրանց դեմ, պիտի հաղթի ու սպանի նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ իրենց վկայությունը ավարտած կլինեն, նրանց հետ կպատերազմի անդունդից ելնող գազանը, կհաղթի նրանց և կսպանի նրանց։ |
Եվ Հիսուսը նրանց ասաց. «Գնացեք ասացե՛ք այն աղվեսին, թե ահա դևեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր և վաղը, իսկ երրորդ օրը գործս կավարտեմ։
Երբ Հիսուսը լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ կատարված է»։ Եվ գլուխը կախելով՝ հոգին ավանդեց։
Բայց ես իմ անձը ոչ մի բանով այդքան հարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ ավարտեմ իմ ընթացքը և այն պաշտոնը, որ Տեր Հիսուսից ստացա՝ Աստծու շնորհների Ավետարանի մասին վկայելու։
Եվ իմ երկու վկաներին պիտի պատվիրեմ, որ քուրձ հագած մարգարեանան հազար երկու հարյուր վաթսուն օր շարունակ։
Վիշապը զայրացավ կնոջ դեմ ու գնաց պատերազմելու ընդդեմ նրա մյուս զավակների, որոնք պահում էին Աստծու պատվիրանները և վկայում էին Հիսուսին։
Եվ տեսա մի ուրիշ գազան, որ ելնում էր երկրից և ուներ երկու եղջյուր՝ նման գառան եղջյուրների, բայց խոսում էր ինչպես վիշապը։