Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Հայտնություն 10:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ ես, գնալով հրեշտակի մոտ, նրանից խնդրեցի գրքույկը. իսկ նա ինձ ասաց. «Վերցրո՛ւ սա և կե՛ր. քո որովայնում այն դառը պիտի դառնա, իսկ քո բերանում՝ քաղցր ինչպես մեղր։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ես հրեշտակի մոտ գնացի ու նրան ասացի. «Տո՛ւր ինձ այդ գրքույկը»։ Եվ նա ինձ ասաց. «Վերցրո՛ւ և կե՛ր դա, և որովայնիդ մեջ այն կդառնանա, իսկ բերանիդ մեջ մեղրի պես քաղցր կլինի»։

Տես գլուխը



Հայտնություն 10:9
7 Խաչաձեւ Հղումներ  

Պատվիրաններից դուրս չեմ գա բնավ, որ չմեռնեմ։ Խոսքերը նրա ծոցումս կպահեմ։


քո խոսքերն արհամարհողներից։ Մեռցրո՛ւ նրանց, և քո խոսքն ինձ ուրախություն և իմ սրտի համար ցնծություն կլինի, քանզի քո անունն ինձ վրա է դրված, ո՛վ Տեր, Ամենակալ Աստված։


Դու էլ, մարդո՛ւ որդի, լսի՛ր այն բաները, որ քեզ հետ խոսում եմ. դառնացնող ժողովրդի պես դառնացնող մի՛ եղիր, բա՛ց բերանդ ու կե՛ր, ինչ որ տալիս եմ քեզ»։


Տիրոջ Հոգին ինձ վերցրեց, վեր բարձրացրեց, ու համբառնալով գնում էի՝ հետևելով իմ հոգու մղումին։ Տիրոջ ձեռքն ինձ վրա զորավոր եղավ։


որոնց պատճառով Աստծու բարկությունն է գալիս անհնազանդ որդիների վրա։


Եվ հրեշտակից վերցրի բացված գրքույկն ու կուլ տվեցի. այն իմ բերանում մեղրի պես էր. իսկ երբ կերա, իմ որովայնը դարձավ դառը։