Թող այս բոլոր պատգամները ձեզ համար լինեն կնքված նամակի խոսքերի պես, որը երբ տան որևէ գրագետ մարդու և ասեն նրան՝ ընթերցի՛ր այդ, պիտի ասի. «Չեմ կարող ընթերցել, որովհետև կնքված է»։
Հայտնություն 10:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ յոթ որոտները թնդացին, ուզում էի գրել, բայց երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ծածկի՛ր, ինչ որ խոսեցին յոթ որոտները և մի՛ գրիր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ յոթ որոտներն իրենց ձայնով խոսեցին, պիտի գրեի, սակայն երկնքից մի ձայն լսեցի, որն ասում էր. «Կնքի՛ր այն, ինչ յոթ որոտները խոսեցին, և սրանք մի՛ գրիր»։ |
Թող այս բոլոր պատգամները ձեզ համար լինեն կնքված նամակի խոսքերի պես, որը երբ տան որևէ գրագետ մարդու և ասեն նրան՝ ընթերցի՛ր այդ, պիտի ասի. «Չեմ կարող ընթերցել, որովհետև կնքված է»։
Տերն ինձ ասաց. «Քեզ համար մի նոր մեծադիր մատյա՛ն վերցրու. նրա մեջ ճարտար մարդու գրչով գրի՛ր՝ “Արագորեն ավարառությա՛ն ենթարկել, շուտափույթ կողոպո՛ւտ կուտակել, քանզի ժամը հասել է”։
Այն ժամանակ պիտի հայտնվեն նրանք, ովքեր փակի տակ են դնելու օրենքները, որպեսզի որևէ մեկը չկարողանա սովորել
ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և տո՛ւր, որ տանեն յոթ եկեղեցիներին՝ Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիատիրայում, Սարդիսում, Փիլադելփիայում և Լաոդիկիայում։
Եվ ձայնը, որ լսել էի երկնքից, դարձյալ խոսեց ինձ հետ ու ասաց. «Գնա՛, վերցրո՛ւ այն բացված գրքույկը, որ իր ձեռքում ունի ծովի ու ցամաքի վրա կանգնած հրեշտակը։
Եվ դարձյալ ասաց ինձ. «Այս գրքի մարգարեության խոսքերը կնքված մի՛ պահիր, քանզի ժամանակը մոտ է։