Հայտնություն 10:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ հրեշտակից վերցրի բացված գրքույկն ու կուլ տվեցի. այն իմ բերանում մեղրի պես էր. իսկ երբ կերա, իմ որովայնը դարձավ դառը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ գրքույկը հրեշտակի ձեռքից վերցրի ու կերա։ Եվ բերանիս մեջ մեղրի պես քաղցր էր. երբ կերա, որովայնիս մեջ դառնացավ։ |
Տիրոջ Հոգին ինձ վերցրեց, վեր բարձրացրեց, ու համբառնալով գնում էի՝ հետևելով իմ հոգու մղումին։ Տիրոջ ձեռքն ինձ վրա զորավոր եղավ։
«Մարդո՛ւ որդի, քո բերանը թող ուտի, և քո որովայնը թող լցվի այդ մատյանով, որ քեզ տրվեց»։ Կերա այն, և բերանիս մեջ մեղրի պես քաղցր եղավ։
Եվ հրեշտակն ինձ ասաց. «Դու պետք է դարձյալ մարգարեանաս ժողովուրդների, ազգերի, լեզուների և երկրի թագավորների մասին»։
Եվ ես, գնալով հրեշտակի մոտ, նրանից խնդրեցի գրքույկը. իսկ նա ինձ ասաց. «Վերցրո՛ւ սա և կե՛ր. քո որովայնում այն դառը պիտի դառնա, իսկ քո բերանում՝ քաղցր ինչպես մեղր։