ՀՌՈՒԹ 3:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ նա գնա քնելու, իմացի՛ր նրա քնելու տեղը, գնա՛, ոտքի կողմից բա՛ց արա ծածկոցը և պառկի՛ր։ Նա քեզ կասի, թե ի՛նչ պիտի անես»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ գնա քնելու, իմացի՛ր նրա պառկած տեղը և գնա՛, ծածկոցը բա՛ց նրա ոտքերի կողմից ու պառկի՛ր. և նա քեզ կիմացնի, թե ինչ պիտի անես»։ |
Դու լվացվի՛ր, օծանելի՛ք ցանվիր, հագուստներդ հագի՛ր և դո՛ւրս արի կալը, բայց այդ մարդուն մի՛ հայտնվիր, մինչև որ նա ուտելն ու խմելը վերջացնի։