ՀՌՈՒԹ 3:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա մինչև առավոտ պառկեց նրա ոտքերի մոտ։ Հռութը վեր կացավ. այնքան մութ էր դեռ, որ մարդ մարդու չէր կարող ճանաչել։ Բոոսն ասաց. «Թող ոչ ոք չիմանա, որ կին է եկել ինձ մոտ կալը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա պառկեց նրա ոտքերի մոտ մինչև առավոտ և վեր կացավ, երբ որ մարդիկ չէին կարող մեկմեկու ճանաչել։ Եվ Բոոսն ասաց. «Ոչ մի մարդ չիմանա, թե կալում կին է եղել»։ Նաև ասաց. «Վրայիդ ծածկոցը բե՛ր և բռնի՛ր այն»։ |
և ցույց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մեջ, որպեսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրև չարագործների, տեսնելով ձեր բարի գործերը՝ փառավորեն Աստծուն նրա այցելության օրը։
Վրայիդ ծածկոցը բե՛ր և բռնի՛ր այստեղ»։ Հռութը բռնեց այն, և Բոոսը վեց չափ գարի չափեց, դրեց նրա շալակը, և Հռութը մտավ քաղաք։