ՀՌՈՒԹ 2:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այլ տարե՛ք, կուտակված խրձերից էլ նրա առաջը գցե՛ք, թո՛ւյլ տվեք ուտի և հասկ հավաքի, մի՛ հանդիմանեք նրան»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ խրձերից էլ նրա համար գետի՛ն գցեք և թողե՛ք, որ հավաքի, և մի՛ հանդիմանեք նրան»։ |
Ով ողորմություն է տալիս տնանկին, փոխ է տալիս Աստծուն, ըստ տվածի՝ Աստված նրան պիտի հատուցի։
Թագավորը կպատասխանի և նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք”։
Քո սերն ինձ համար մեծ ուրախության ու մխիթարության առիթ դարձավ, որովհետև քո շնորհիվ սրբերի սրտերը հանգստացել են, եղբա՛յր։
Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը և սերը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին և ծառայում եք մինչև այժմ։
Ապա վեր կացավ հասկ հավաքելու։ Բոոսն իր պատանիներին պատվիրեց և ասաց. «Թող խուրձերի միջից էլ հավաքի, մի՛ ամաչեցրեք նրան,