և նրանց հանձնեց գաբավոնացիների ձեռքը, որոնք նրանց կախեցին լեռան վրա՝ Տիրոջ առաջ։ Նրանք յոթն էլ միասին զոհվեցին։ Նրանք մեռան հնձի առաջին օրերին, գարու հնձի սկզբում։
ՀՌՈՒԹ 1:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Նոոմինն ու իր հարսը՝ մովաբացի Հռութը, վերադարձան, գնացին Մովաբի դաշտից և գարու հնձի սկզբին եկան Բեթղեհեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես վերադարձավ Նոեմին իր հարս՝ մովաբացի Հռութի հետ Մովաբի երկրից, և գարու հնձի սկզբին հասան Բեթլեհեմ։ |
և նրանց հանձնեց գաբավոնացիների ձեռքը, որոնք նրանց կախեցին լեռան վրա՝ Տիրոջ առաջ։ Նրանք յոթն էլ միասին զոհվեցին։ Նրանք մեռան հնձի առաջին օրերին, գարու հնձի սկզբում։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, և հնձեք նրա հունձը, առաջին բերքից մի խուրձ կբերեք քահանայի մոտ։
Նա խուրձը պետք է բերի Տիրոջ առջև՝ որպես ընդունելի ընծա ձեզանից. քահանան այն պետք է բարձրացնելով ընծայաբերի առաջին օրվա հաջորդ օրը։
Եվ Հռութը միացավ Բոոսին ծառայող աղջիկներին ու հասկ հավաքեց մինչև գարու և ցորենի հնձի վերջը, և ապրում էր իր սկեսրոջ հետ։
Հնձվորների վրա նշանակված ծառան պատասխանեց ու ասաց. «Մովաբացի աղջիկն է, որ Նոոմինի հետ վերադարձավ Մովաբի դաշտից։