Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՌՈՒԹ 2:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Նոոմինի ամուսինն այնտեղ մի ազգական ուներ, մեծ կարողության տեր մի մարդ՝ Ելիմելեքի ազգից։ Նրա անունը Բոոս էր։ Նա Նոոմինին այրության տուն տվեց, որ բնակվի նրա մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Նոեմին իր մարդու կողմից մի ազգական ուներ. նա շատ հարուստ մարդ էր Ելիմելեքի ազգատոհմից, և նրա անունն էր Բոոս։

Տես գլուխը Պատճենել




ՀՌՈՒԹ 2:1
13 Խաչաձեւ Հղումներ  

Սաղմոնը ծնեց Բոոսին, Բոոսը ծնեց Ովբեդին,


Ես, արդարև, քո ազգականն եմ, բայց ինձանից ավելի մոտ ուրիշ ազգական էլ կա։


Արդ, չէ՞ որ Բոոսը, որին ծառայող աղջիկների հետ մնում էիր, մեր ազգականն է։ Ահա նա այս գիշեր գարի է կալսում։


Սաղմոնից և Ռաքաբից ծնվեց Բոոսը. Բոոսից և Հռութից՝ Ովբեդը. Ովբեդից՝ Հեսսեն.


Այդ մարդու անունը Ելիմելեք էր, նրա կնոջ անունը՝ Նոոմին, իսկ նրա երկու որդիների անունները՝ Մաալոն և Քելլոն։ Նրանք եփրաթացիներ էին, Հուդայի ցեղից։ Նրանք գնացին Մովաբի դաշտը և մնացին այնտեղ։


նա՝ Հեսսեի, նա՝ Ովբեդի, նա՝ Բոոսի, նա՝ Սաղմանի, նա՝ Նաասովնի,


թե ուրախացա հարստությանս վրա անսահման, թե անթիվ գանձի վրա դրեցի ձեռքն իմ,


Նա ուներ յոթ հազար ոչխար ու այծ, երեք հազար ուղտ, հինգ հարյուր լուծ եզ և դաշտում արածող հինգ հարյուր մատակ էշ. ուներ նաև բազմաթիվ ծառաներ։ Նա երկրի վրա մեծամեծ գործեր էր անում, ազնվագույնն էր արևելաբնակներից։


Մովաբացի Հռութն ասաց Նոոմինին. «Գնամ արտը և ում մոտ բարեհաճություն գտնեմ, նրա հետևից հասկեր հավաքեմ»։ Նա ասաց նրան. «Գնա՛, աղջի՛կս»։


Այս արծաթն Ասորեստանի արքային տալու համար Մանայեմն Իսրայելի բոլոր հարուստների վրա հարկ դրեց, ամեն մեկից հիսունական սիկղ արծաթ վերցրեց։ Ասորեստանի թագավորը հետ դարձավ. չմնաց երկրում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ