ՀՈՎՆԱՆ 1:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդիկ խիստ վախեցան և ասացին նրան. «Այդ ի՞նչ ես արել», որովհետև իմացան, որ փախել էր Տիրոջ երեսից, քանի որ պատմեց նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այն մարդիկ շատ վախեցան և նրան ասացին. «Այդ ի՜նչ ես արել դու», որովհետև այդ մարդիկ իմացան, որ նա փախչում է Տիրոջ երեսից, քանզի պատմել էր նրանց։ |
Հովաբն արքային ասաց. «Տերը թող ժողովրդին հարյուրապատիկ ավելացնի, ու դա թող տեսնեն իմ տեր արքայի աչքերը, բայց իմ տեր արքան ինչո՞ւ է այդ բանն ուզում»։
Եվ ասացին նրան. «Ի՞նչ անենք քեզ, որ ծովը մեզնից հանգստանա», քանի որ ծովն է՛լ ավելի էր ալեկոծվել և փոթորիկ էր բարձրացնում նրանց վրա։
Սակայն Հովնանը ելավ Տիրոջ երեսից փախչելու Թարսիս. իջավ Հոպպե և գտավ մի նավ, որ Թարսիս էր գնում. տվեց գինը և այնտեղ մտավ՝ Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս նավարկելու։
Հեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ կործանեցիր. Տերն այսօր քեզ կկործանի»։ Եվ ողջ Իսրայելը քարկոծեց նրան քարերով ու նրանց այրեցին հրով, քարկոծեցին նրանց