ՀՈՎՀԱՆՆԵՍ 9:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրանց ասաց. «Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք՝ “Տեսնում ենք, և ձեր մեղքը ձեր մեջ հաստատ է մնում”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը նրանց ասաց. «Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա. բայց հիմա ասում եք՝ "Տեսնում ենք", և ձեր մեղքը ձեր մեջ է մնում»։ |
Դու ասացիր. “Անմեղ եմ, թող նրա բարկությունն ինձնից հեռանա”։ Ահավասիկ ես դատաստան եմ տեսնելու քեզ հետ, որովհետև դու ասացիր՝ չմեղանչեցի։
Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած և ոչ թե մյուսը. որովհետև, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»։
Քանզի եթե կամավոր ենք մեղանչում ճշմարտությունն իմանալուց և ընդունելուց հետո, ուրեմն մեղքերի քավության համար այլևս ուրիշ զոհ չի մնում։