Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 9:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կգա գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ ինձ ուղարկողի գործերը։ Գիշերը գալիս է, և այն ժամանակ ոչ ոք չի կարող գործել։ |
Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։
Նրան ասացին. “Որովհետև մեզ ոչ ոք չվարձեց”։ Նրանց ասաց. “Դո՛ւք էլ գնացեք այգին, և ինչ որ հարմար է, կստանաք”։
Հիսուսը պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցույց տվեցի ձեզ իմ Հորից. դրանցից ո՞ր մեկի համար եք ինձ քարկոծում»։
Հիսուսը նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ ևս լույսը ձեզ հետ է. քայլե՛ք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը ձեզ չկլանի, քանի որ ով քայլում է խավարի մեջ, չի իմանում, թե ո՛ւր է գնում։
Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա, ով ինձ ուղարկել է, և կատարեմ նրա գործը։
Բայց Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, Մարդու Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, եթե չտեսնի այն, ինչ Հայրն է կատարում, որովհետև ինչ որ Հայրն է անում, նույնը նրա նման և Որդին է գործում։
Բայց ես ավելի մեծ վկայություն ունեմ, քան Հովհաննեսինն է. այն գործերը, որոնք Հայրն ինձ տվեց, որ իրականացնեմ. այդ նույն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, որ Հայրն է ուղարկել ինձ։
Այսուհետև քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ նրանց, ովքեր պատկանում են հավատի ընտանիքին։