37 Եթե Հորս գործերը չեմ անում, ինձ մի՛ հավատացեք։
37 Եթե իմ Հոր գործե՛րը չեմ կատարում, ինձ մի՛ հավատացեք։
Եթե ես նրանց մեջ արած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որևէ մեղք չէին ունենա։ Բայց այժմ տեսան գործերը և ատեցին թե՛ ինձ, թե՛ իմ Հորը։
Հիսուսը պատասխանեց նրանց. «Ձեզ ասացի, և ինձ չեք հավատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հոր անունով, դրանք վկայում են իմ մասին։
Չե՞ս հավատում, որ ես Հոր մեջ եմ, Հայրն էլ՝ իմ մեջ։ Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խոսում, այլ Հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա է գործում դրանք։
Հիսուսը պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցույց տվեցի ձեզ իմ Հորից. դրանցից ո՞ր մեկի համար եք ինձ քարկոծում»։
«Եթե ես եմ վկայում իմ մասին, իմ վկայությունը հավաստի չէ։