Արդ, օրհնությո՛ւն մատուցեք Տիրոջը՝ մեր հայրերի Աստծուն, և հաճելի՛ն կատարեք նրա առջև. բաժանվե՛ք երկրի բոլոր հեթանոսներից և այլազգի այն կանանցից, որ առել եք»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 9:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկրորդ անգամ կանչեցին այդ մարդուն, որ կույր էր, ու ասացին նրան. «Աստծու առաջ ճշմարտությո՛ւնն ասա. մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հետո երկրորդ անգամ կանչեցին այն մարդուն, որ կույր էր, ու նրան ասացին. «Ասա՛ ճշմարտությունն Աստծու առաջ։ Մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է»։ |
Արդ, օրհնությո՛ւն մատուցեք Տիրոջը՝ մեր հայրերի Աստծուն, և հաճելի՛ն կատարեք նրա առջև. բաժանվե՛ք երկրի բոլոր հեթանոսներից և այլազգի այն կանանցից, որ առել եք»։
Տիրոջ պատգամնե՛րը լսեք դուք, որ դողում եք նրա խոսքերից։ «Մեր եղբայրներ» ասացե՛ք ձեր ատելիներին և ձեզ զզվանք պատճառողներին, որպեսզի փառավորվի Տիրոջ անունն ու այն երևա ձեր ուրախության մեջ, և նրանք ամաչեն։
Փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին և ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղավորներին և ուտում նրանց հետ»։
Իսկ փարիսեցին, որ նրան հրավիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթե սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ո՛վ կամ ինչպիսի՛ կին է մոտենում իրեն, որովհետև նա մեղավոր է»։
Այլևս երկար չեմ խոսի ձեզ հետ. գալիս է այս աշխարհի իշխանը և ինձ վրա ոչ մի իշխանություն չունի։
Ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչև իսկ ժամանակը պիտի գա, երբ ով սպանի ձեզ, պիտի համարի, թե Աստծուն պաշտամունք է մատուցում։
Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին և ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Վերցրե՛ք նրան ձեզ և ինքնե՛րդ խաչը հանեք, քանի որ ես նրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում»։
որպեսզի ամենքը պատվեն Որդուն, ինչպես պատվում են Հորը։ Ով Որդուն չի պատվում, չի պատվում և Հորը՝ նրան ուղարկողին։
Ձեզնից ո՞վ կարող է հանդիմանել ինձ մեղքի համար. եթե ճշմարտությունն եմ ասում ձեզ, ինձ ինչո՞ւ չեք հավատում։
Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդն Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»։ Ոմանք ասում էին. «Իսկ մեղավոր մի մարդ ինչպե՞ս կարող է այսպիսի նշաններ անել»։ Եվ նրանց մեջ պառակտում կար։
Քանի որ այն, ինչ անհնար էր Օրենքի համար, որովհետև մարմինը նրան տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար և մարմնի մեջ դատապարտեց մեղքը,
Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։
Հեսուն Աքարին ասաց. «Որդյա՛կ իմ, փա՛ռք տուր այսօր Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, խոստովանի՛ր և պատմի՛ր ինձ, ինչ որ արեցիր, և մի՛ թաքցրու ինձնից»։
Այդ ժամին մեծ երկրաշարժ եղավ, և քաղաքի մեկ տասներորդ մասը գետնի տակ թաղվեց. երկրաշարժից մեռավ յոթ հազար մարդ։ Դրանից հետո բոլորի մեջ մեծ ահ առաջացավ, և փառք էին տալիս երկնավոր Աստծուն։