Ղովտը գնաց իր փեսացուների մոտ, որոնք առնելու էին իր դուստրերին, և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին ծիծաղելի թվաց այդ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 9:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հրեաները չէին հավատում, թե նա կույր էր և բժշկվել էր, մինչև որ կանչեցին աչքերը բացվածի ծնողներին Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն հրեաները չէին հավատում, թե նա կույր էր ու սկսեց տեսնել, մինչև որ կանչեցին աչքերը բացվածի ծնողներին |
Ղովտը գնաց իր փեսացուների մոտ, որոնք առնելու էին իր դուստրերին, և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին ծիծաղելի թվաց այդ։
Տե՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չճանաչեցին. պիտի ճանաչեն ու ամաչեն, նախանձախնդրությունդ պիտի կլանի չխրատվող ժողովրդին, և այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին։
Եվ Աբրահամը նրան ասաց. “Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն”»։
Հովհաննեսի վկայությունն այս է. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես,
Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, քանի որ իրարից եք փառք ընդունում և չեք փնտրում այն փառքը, որ միակ Աստծուց է։
ու հարցրին նրանց՝ ասելով. «Սա՞ է ձեր որդին, որի մասին ասում էիք, թե՝ “Կույր ծնվեց”. իսկ այժմ ինչպե՞ս է տեսնում»։
Նրա ծնողներն այսպես ասացին, որովհետև հրեաներից վախենում էին, քանի որ հրեաները երդվել էին, որ եթե մեկը նրան Քրիստոս խոստովանի, հեռացվի ժողովարանից։
Ուրեմն ջանանք մտնել այդ հանգստի մեջ, որպեսզի որևէ մեկը նույնօրինակ անհնազանդության մեջ չընկնի։