Իմ բարեկամներն ու մերձավորները Մոտեցան ու կանգնեցին իմ դեմ. Եվ մերձավորներս ինձանից հեռու մնացին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ այժմ ուզում եք սպանել մի մարդու՝ ինձ. ես ձեզ ճշմարտությունն եմ ասում, որը լսել եմ իմ Հորից. այդպիսի բան Աբրահամը չարեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց հիմա ուզում եք սպանել ինձ, մի մարդու, որ ճշմարտությունն է ձեզ ասել, և որը ես Աստծուց լսեցի. այդ բանն Աբրահամը չարեց։ |
Իմ բարեկամներն ու մերձավորները Մոտեցան ու կանգնեցին իմ դեմ. Եվ մերձավորներս ինձանից հեռու մնացին։
Դրանից հետո Հիսուսը շրջում էր Գալիլեայում, քանի որ չէր կամենում Հրեաստանում շրջել, որովհետև հրեա առաջնորդներն ուզում էին սպանել նրան։
Շատ բաներ ունեմ ձեր մասին խոսելու և դատելու։ Բայց նա, ով ինձ ուղարկեց, ճշմարիտ է. և ինչ որ լսել եմ նրանից, ա՛յն եմ խոսում աշխարհում»։
և նաև հայր լինի թլփատվածների, նրանց համար, ովքեր ոչ թե սոսկ թլփատված են, այլ ընթանում են նույն հավատի հետքերով, որ մեր հայր Աբրահամը ցուցաբերեց անթլփատ վիճակում։
Սակայն ինչպես այն ժամանակ բնական եղանակով ծնվածը հալածում էր նրան, որ ըստ Հոգու էր ծնվել, այդպես է նաև այժմ։
Վիշապը զայրացավ կնոջ դեմ ու գնաց պատերազմելու ընդդեմ նրա մյուս զավակների, որոնք պահում էին Աստծու պատվիրանները և վկայում էին Հիսուսին։
Եվ նրա պոչը քաշեց-տարավ երկնքի աստղերի մեկ երրորդ մասն ու դրանք գցեց երկրի վրա։ Նա եկավ կանգնեց այն կնոջ առաջ, որ ծնելու վրա էր, որպեսզի, երբ կինն իր որդուն ծնի, կուլ տա նրան։