Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գաղատացիներին 4:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Հիմա թշնամի՞ դարձա ձեզ, որ ճշմարտությունն ասացի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Ուրեմն ձեզ հետ ճշմարիտը խոսելով ձեզ թշնամի՞ եղա։

Տես գլուխը Պատճենել




Գաղատացիներին 4:16
17 Խաչաձեւ Հղումներ  

Աքաաբն ասաց Եղիային. «Ո՜վ իմ թշնամի, գտա՞ր ինձ»։ Եղիան ասաց. «Գտա, քանի որ իզուր հպարտացար՝ չարիք գործելով Տիրոջ առջև ու բարկացնելով նրան։


ասե՛ք. “Այսպես է հրամայում արքան. “Բանտարկե՛ք սրան, և թող մի կտոր հաց ուտի ու մի կում ջուր խմի, մինչև որ ողջ և առողջ վերադառնամ պատերազմից”»։


Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Այստեղ կա մի մարդ, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, սակայն ես ատում եմ նրան, որովհետև ինձ համար բարի բան չի գուշակում, այլ չար։ Դա Հեմլեի որդի Միքիան է»։ Հուդայի երկրի արքա Հովսափատն ասաց. «Արքան թող այդպիսի բան չասի»։


Երբ նա խոսում էր, արքան ասաց նրան. «Մի՞թե քեզ արքայի խորհրդական եմ նշանակել, զգո՛ւյշ եղիր, թե չէ տանջանքի կենթարկվես»։ Մարգարեն նախ լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Տերը որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չանսացիր իմ խրատներին»։


Նայում էի աջ ու տեսնում, որ չկար մեկը, որ ինձ ճանաչեր, Փախուստս էլ անօգուտ եղավ, Եվ չկար մեկը, որ փնտրեր հոգիս։


Մի՛ հանդիմանիր չարերին, որ քեզ չատեն, հանդիմանի՛ր իմաստունին, և կսիրի քեզ, հիմարին, և նա ավելի կատի քեզ։


Ատեցին հանդիմանողներին դռների առաջ և սուրբ խոսքերը պղծեցին։


Աշխարհը չի կարող ատել ձեզ, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ աշխարհի մասին, թե նրա գործերը չար են։


Իսկ ես, որ ճշմարտությունն եմ ասում, ինձ չեք հավատում։


Երբ տեսա, որ շիտակ չեն ընթանում դեպի Ավետարանի ճշմարտությունը, ամենքի առաջ Կեփասին ասացի. «Եթե դու, որ հրեա ես, ապրում ես հեթանոսաբար և ոչ հրեաբար, ինչո՞ւ ես հեթանոսներին ստիպում հրեաբար լինել»։


Նրանց նույնիսկ ժամանակավորապես տեղի չտվեցինք, որպեսզի Ավետարանի ճշմարտությունը հաստատ մնա ձեր մեջ։


Իսկ արդ որտե՞ղ է ձեր երանությունը։ Վկայում եմ ձեզ, եթե հնարավոր լիներ, ձեր աչքերը կհանեիք և կտայիք ինձ։


Նրանք ձեր նախանձախնդրությունն են գրգռում ոչ բարի նպատակով և ուզում են խոչընդոտ լինել ձեզ, որպեսզի նախանձախնդիր լինեք իրենց հանդեպ։


Լավ էիք ընթանում, ո՞վ ձեզ կանգնեցրեց, որ չհնազանդվեք ճշմարտությանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ