և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. «Մենք իբրև հայր ունենք Աբրահամին»։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան պատասխանեցին. «Մեր հայրն Աբրահամն է»։ Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աբրահամի որդիները լինեիք, Աբրահամի գործերը կգործեիք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պատասխանեցին նրան ու ասացին. «Մեր հայրն Աբրահամն է»։ Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աբրահամի որդիներ լինեիք, Աբրահամի գործերը կկատարեիք։ |
և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. «Մենք իբրև հայր ունենք Աբրահամին»։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։
որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, որովհետև Նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է բերում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա։
Նրան պատասխանեցին. «Աբրահամի որդիներ ենք և երբեք ոչ ոքի չենք ծառայել. ինչպե՞ս ես ասում, թե՝ ազատ կլինեք»։
Գիտեմ, որ Աբրահամի սերնդից եք, բայց ուզում եք ինձ սպանել, որովհետև իմ խոսքը տեղ չունի ձեր մեջ։
և նաև հայր լինի թլփատվածների, նրանց համար, ովքեր ոչ թե սոսկ թլփատված են, այլ ընթանում են նույն հավատի հետքերով, որ մեր հայր Աբրահամը ցուցաբերեց անթլփատ վիճակում։
Դրա համար էլ ժառանգ լինելը հավատից է, որպեսզի դա ըստ շնորհի լինի և խոստումն ի զորու լինի Աբրահամի ամբողջ սերնդի համար, ոչ միայն նրա համար, որ հիմնվում է Օրենքի վրա, այլև նրա համար, որ հիմնվում է Աբրահամի հավատի վրա։ Նա է մեր ամենքի հայրը,
և ոչ բոլորը, որ Աբրահամի սերնդից են, նրա որդիներն են, այլ «Իսահակով ես սերունդդ շարունակելու» (Ծնն. 21.12բ)։