ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:51 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Մի՞թե մեր Օրենքը դատապարտում է մարդուն, եթե նախապես նրան չի լսում, կամ չգիտի, թե ի՛նչ է արել նա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Մի՞թե մեր օրենքը դատապարտում է մարդուն՝ առանց նախապես նրան լսելու կամ իմանալու, թե ի՛նչ է արել»։ |
Ով մեկին սպանի, վկաներո՛վ թող սպանեն մարդասպանին։ Մեկ հոգու վկայությունը բավարար չէ մահվան վճիռ արձակելու համար։
Այն ժամանակ Պողոսը նրան ասաց. «Աստված է քեզ խփելու, սպիտակեցրա՛ծ պատ, և դու նստում ես, որ օրենքի՞ համաձայն ինձ դատես, մինչդեռ հրամայում ես, որ անօրեն կերպով ինձ հարվածեն»։
Դատի ժամանակ չպետք է ազդվեք որևէ մեկից։ Ինչպես դատում եք փոքրին, այնպես էլ դատեք մեծին։ Ոչ մեկից մի՛ վախեցեք, որովհետև դատը Աստծուն է պատկանում։ Իսկ եթե որևէ խնդիր ձեր ուժից վեր է, կհանձնեք ինձ, և ես կլսեմ այն”։
Երկու կամ երեք մարդկանց վկայությամբ պետք է մեռնի մահվան դատապարտվածը. մեկ մարդու վկայությամբ չի կարելի նրան մահվան դատապարտել։