ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փարիսեցիները լսեցին նրա մասին ժողովրդի մեջ եղած քրթմնջյունները, և քահանայապետներն ու փարիսեցիները սպասավորներ ուղարկեցին, որպեսզի բռնեն նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փարիսեցիները լսեցին ժողովրդի մեջ նրա մասին եղած շշուկները, և փարիսեցիներն ու քահանայապետները սպասավորներ ուղարկեցին, որպեսզի նրան բռնեն։ |
«Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն։
Պետրոսը հեռվից նրան հետևեց մինչև քահանայապետի պալատը և ներս մտնելով՝ նստեց սպասավորների հետ՝ տեսնելու, թե ի՛նչ է լինելու։
Իսկ փարիսեցիները միմյանց ասում էին. «Տեսնո՞ւմ եք, որ ոչ մի օգուտ չեք ստանում. ահավասիկ ամբողջ աշխարհը նրա հետևից գնաց»։
Եվ Հուդան, իր հետ վերցնելով գունդը և քահանայապետների ու փարիսեցիների կողմից ուղարկված պահակների, այնտեղ եկավ ջահերով, լապտերներով ու զենքերով։
Ուզում էին նրան բռնել, բայց նրանց ձեռքից խույս տվեց, և ոչ ոք նրան չձերբակալեց, որովհետև նրա ժամանակը դեռ չէր հասել։
Այդ ժամանակ պահակախմբի հրամանատարը, սպասավորների հետ գնալով, նրանց բերեց առանց բռնության, որովհետև վախենում էին ժողովրդից, որ հանկարծ չքարկոծվեն։
Սավուղը մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դավթին, բայց երբ նրանք տեսան մարգարեություն անող մարգարեների ժողովն ու նրանց ղեկավարող Սամուելին, Աստծու հոգին Սավուղի մարդկանց վրա իջավ, և նրանք էլ մարգարեացան։