ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսը դրա համար ձեզ տվեց թլփատությունը (թեև այդ ոչ թե Մովսեսից էր, այլ նահապետներից), և շաբաթ օրով մարդ եք թլփատում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար Մովսեսը ձեզ թլփատությունը տվեց (թեև այդ ոչ թե Մովսեսից էր, այլ նահապետներից), և շաբաթ օրով մարդ եք թլփատում։ |
Եվ նրան տվեց թլփատության ուխտը։ Ապա նա ծնեց Իսահակին և թլփատեց նրան ութերորդ օրը. Իսահակը՝ Հակոբին, Հակոբն էլ՝ տասներկու նահապետներին։
Ահա՛ թե ինչ եմ ուզում ասել. Աստծու կողմից նախապես հաստատված կտակը՝ Օրենքը, որ դրանից չորս հարյուր երեսուն տարի հետո դրվեց, չի կարող անվավեր դարձնել՝ ջնջելով խոստումը։