ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:58 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս է երկնքից իջած հացը. ոչ այնպես, ինչպես մանանան, որը ձեր հայրերը կերան և մեռան. այլ ով այս հացն ուտում է, կապրի հավիտյան»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սա է այն հացը, որ երկնքից է իջել, և ո՛չ մանանան, որ ձեր հայրերը կերան, բայց մեռան։ Նա, ով ուտի այս հացը, հավիտյան կապրի»։ |
Ով հավատում է Որդուն, ընդունում է հավիտենական կյանքը, իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծու բարկությունը»։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով իմ խոսքը լսում է ու հավատում ինձ ուղարկողին, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանքի է անցնում։