Արդ, ինձ որտեղի՞ց միս, որ տամ այս ողջ ժողովրդին, քանի որ նրանք լաց են լինում ինձ մոտ և ասում. “Մեզ մի՛ս տուր, որ ուտենք”։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսն իր աչքերը վեր բարձրացրեց և տեսնելով, որ բազում ժողովուրդ է գալիս իր մոտ, Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց պիտի գնենք, որ դրանք ուտեն»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու տեսավ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մոտ։ Նա Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց պիտի հաց գնենք, որ նրանք ուտեն»։ |
Արդ, ինձ որտեղի՞ց միս, որ տամ այս ողջ ժողովրդին, քանի որ նրանք լաց են լինում ինձ մոտ և ասում. “Մեզ մի՛ս տուր, որ ուտենք”։
Աշակերտները նրան ասացին. «Բայց այժմ այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց, որ այսքան ժողովրդի հագեցնենք»։
Առաքյալները վերադարձան և Հիսուսին պատմեցին այն ամենը, ինչ որ արեցին։ Նրանց վերցնելով՝ հեռացավ Բեթսայիդա քաղաքի մոտ ամայի մի վայր։
Փիլիպպոսը գտավ Նաթանայելին ու նրան ասաց. «Ում մասին Մովսեսն օրենքի մեջ և մարգարեները գրել էին, գտանք նրան՝ Հիսուսին՝ Հովսեփի որդուն, Նազարեթ քաղաքից»։
Նաթանայելը նրան ասաց. «Իսկ հնարավո՞ր է, որ Նազարեթից որևիցե լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»։
Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ճանաչում ինձ»։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսա քեզ»։
Չէ՞ որ դուք եք ասում. “Չորս ամիս ևս, և հունձը կհասնի”։ Ահա ես ասում եմ ձեզ. բարձրացրե՛ք ձեր աչքերը և տեսե՛ք արտերը, որ սպիտակել են ու հասել հնձի համար։