Բայց նա դուրս գնալով սկսեց եռանդուն կերպով քարոզել և լուրը տարածել, այն աստիճան, որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտորեն քաղաք մտնել, այլ դուրսը՝ ամայի տեղերում էր մնում։ Եվ ժողովուրդը բոլոր կողմերից գալիս էր նրա մոտ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդը գնաց և հրեաներին պատմեց, որ Հիսուսն էր իրեն բժշկողը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդը գնաց ու հրեաներին պատմեց, որ իրեն բժշկողը Հիսուսն էր։ |
Բայց նա դուրս գնալով սկսեց եռանդուն կերպով քարոզել և լուրը տարածել, այն աստիճան, որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտորեն քաղաք մտնել, այլ դուրսը՝ ամայի տեղերում էր մնում։ Եվ ժողովուրդը բոլոր կողմերից գալիս էր նրա մոտ։
Հովհաննեսի վկայությունն այս է. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես,
Դրա համար հրեաներն առավել ևս ուզում էին նրան սպանել, որովհետև ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաև Աստծուն իր Հայրն էր կոչում և իր անձն Աստծուն հավասար էր դասում։
Փարիսեցիներն էլ կրկին հարցրին նրան. «Ինչպե՞ս եղավ, որ տեսնում ես»։ Եվ նա ասաց նրանց. «Կավ դրեց աչքերիս վրա, լվացվեցի ու տեսնում եմ»։
Մարդը պատասխանեց նրանց. «Զարմանալին էլ այն է, որ դուք չգիտեք, թե նա որտեղի՛ց է, սակայն իմ աչքերը բացեց։
Պատասխան տվեցին և ասացին նրան. «Ամբողջովին մեղքի մեջ ես ծնված և դու մեր գլխին վարդապե՞տ ես դարձել»։ Եվ նրան դուրս հանեցին։