ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:53 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հայրը հասկացավ, որ այդ ժամին էր, երբ Հիսուսը նրան ասաց՝ «Քո որդին կենդանի է»։ Եվ հավատացին՝ ինքն ու իր ամբողջ ընտանիքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդժամ հայրը հասկացավ, որ դա նույն ժամն էր, երբ Հիսուսն իրեն ասաց. «Քո որդին կենդանի է»։ Եվ հավատացին ինքը և իր ամբողջ ընտանիքը։ |
Ապա Հիսուսը հարյուրապետին ասաց. «Գնա՛, և ինչպես որ հավատացիր, այդպես թող լինի քեզ»։ Եվ այդ օրը նրա ծառան առողջացավ։
Եվ Հիսուսը նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկություն եղավ, քանի որ սա ևս Աբրահամի որդի է,
Եվ մինչ իջնում էր, նրա ծառաներն ընդառաջ ելան նրան, ավետիս տվեցին ու ասացին, որ նրա որդին կենդանի է։
Նա հարցրեց նրանց, թե ո՞ր ժամին ապաքինվեց։ Նրան ասացին. «Երեկ՝ հետմիջօրեի ժամը մեկին, ջերմը նրան թողեց»։
Եվ երբ մկրտվեցին ինքն ու իր տունը, նա աղաչեց և ասաց. «Եթե ինձ Տիրոջը հավատացող եք համարում, իմ տո՛ւն մտեք և օթևանե՛ք»։ Եվ ստիպելով՝ մեզ տարավ։
Այնուհետև նրանց իր տունը բերելով՝ նրանց առաջ սեղան դրեց, և իր ամբողջ տնով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։
Կրիսպոս ժողովրդապետն իր ամբողջ տնով հավատաց Տիրոջը։ Նաև կորնթացիներից շատերը, նրան լսելով, հավատացին ու մկրտվեցին։
Քանզի խոստումը ձեզ, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար է, որոնց կանչելու է Տերը՝ մեր Աստվածը»։