ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եկավ Սամարիայի մի քաղաք, որի անունն էր Սյուքար, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդուն՝ Հովսեփին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ նա Սամարիայի մի քաղաք եկավ, որ Սյուքար էր կոչվում, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդի Հովսեփին։ |
Եվ ես քեզ եմ տալիս Սյուքեմը, որ ամորհացիներից իմ սրով ու աղեղով գրավել եմ, քո եղբայրներից մի բաժին ավելի»։
որովհետև անպայման կկատարվի Տիրոջ այն խոսքը, որ ասվեց Բեթելում գտնվող զոհասեղանի ու Սամարիայի բարձրադիր կռատների մասին»։
Եվ իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց, որոնք, երբ գնացին, մտան սամարացիների մի գյուղ՝ նրա համար պատրաստություն տեսնելու։
Մի՞թե դու ավելի մեծ մեկն ես, քան մեր հայր Հակոբը, որ ջրհորը մեզ է տվել, և ինքը, իր որդիներն ու հոտերն էլ խմել են սրանից»։
Եվ սամարացիների այդ քաղաքից շատերը հավատացին նրան այն կնոջ խոսքի համար, որ վկայեց, թե՝ «Ինձ ասաց այն բոլորը, ինչ ես արել էի»։
Այնտեղ էր Հակոբի աղբյուրը։ Եվ ահա Հիսուսը, ճանապարհից հոգնած, նստեց աղբյուրի մոտ։ Կեսօրին մոտ էր։
Իսրայելի որդիները Եգիպտոսից հանեցին Հովսեփի ոսկորները և դրանք թաղեցին Սյուքեմում՝ ագարակի այն մասում, որ հարյուր գառով առել էր Հակոբը Սյուքեմում բնակվող ամորհացիներից և բաժին էր տվել Հովսեփին։