Հիսուսը տասներկուսին ուղարկեց և պատվիրեց նրանց՝ ասելով. «Հեթանոսների մոտ տանող ճանապարհով չգնաք և սամարացիների որևէ քաղաք չմտնեք,
ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ սամարացիների այդ քաղաքից շատերը հավատացին նրան այն կնոջ խոսքի համար, որ վկայեց, թե՝ «Ինձ ասաց այն բոլորը, ինչ ես արել էի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այն քաղաքի սամարացիներից շատերը հավատացին նրան այն կնոջ խոսքի համար, որ վկայեց, թե՝ «Ինձ ասաց այն ամենը, ինչ ես արել էի»։ |
Հիսուսը տասներկուսին ուղարկեց և պատվիրեց նրանց՝ ասելով. «Հեթանոսների մոտ տանող ճանապարհով չգնաք և սամարացիների որևէ քաղաք չմտնեք,
Իսկ հրեաներից շատերը, որոնք Մարիամենց մոտ էին եկել, երբ տեսան, ինչ արեց Հիսուսը, հավատացին նրան։
Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, ինչը դուք չէիք ցանել. ուրիշներն աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք»։
Իսկ երբ սամարացիները նրա մոտ եկան, աղաչում էին, որ իրենց մոտ մնա, և նա այնտեղ մնաց երկու օր։
և կնոջն ասում էին. «Այսուհետև քո խոսքերի համար չէ, որ հավատում ենք, որովհետև մենք ինքներս լսեցինք նրանից և գիտենք, որ նա՛ է ճշմարտապես Փրկիչն աշխարհի»։
Եկավ Սամարիայի մի քաղաք, որի անունն էր Սյուքար, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդուն՝ Հովսեփին։