ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանզի հենց սրանով է ճշմարիտ այն խոսքը, թե՝ “Այլ է սերմանողը և այլ՝ հնձողը”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև սրանով է ճշմարիտ այն խոսքը, թե՝ "Այլ է սերմանողը, և այլ՝ հնձողը"։ |
Դու կսերմանես, բայց չես հնձի, ձեթ կքամես, բայց չես օծվի յուղով, և գինի, բայց գինի չես խմի։ Կվերանան իմ ժողովրդի անօրենները
վախենում էի քեզնից, որովհետև խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, և հնձում ես, ինչ որ չես սերմանել”։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում, և դրանցից ավելի մեծերը կանի, որովհետև ես Հոր մոտ եմ գնում։
Ով հնձում է, վարձ է ստանում ու հավիտենական կյանքի համար պտուղ է կուտակում, որպեսզի սերմանողն ու հնձողը հավասարապես ցնծան։
Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, ինչը դուք չէիք ցանել. ուրիշներն աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք»։
Երբ իսրայելացիները վարուցանք էին անում, մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները հարձակվում էին նրանց վրա,