ՀՈՎՀԱՆՆԵՍ 21:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրանից հետո Հիսուսը դարձյալ հայտնվեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մոտ։ Եվ հայտնվեց այսպես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրանից հետո Հիսուսը Տիբերիայի լճի ափին դարձյալ հայտնվեց իր աշակերտներին։ Եվ հայտնվեց այսպես։ |
Եվ անմիջապես գնացե՛ք, ասե՛ք նրա աշակերտներին, որ հարություն առավ, և ահա ձեզնից առաջ գնում է Գալիլեա. այնտեղ կտեսնեք նրան։ Ահա ասացի ձեզ»։
Հետո Հիսուսը երևաց տասնմեկին, երբ նրանք սեղան էին նստել։ Նա հանդիմանեց նրանց իրենց անհավատության ու խստասրտության համար, որովհետև չէին հավատացել նրանց, որոնց ինքը երևացել էր մեռելներից հարություն առած։
Բայց գնացե՛ք, նրա աշակերտներին և Պետրոսին ասե՛ք, որ ահա ձեզնից առաջ գնում է Գալիլեա. այնտեղ կտեսնեք նրան, ինչպես ասել էր ձեզ»։
Սա երրորդ անգամն էր, որ մեռելներից հարություն առնելուց հետո Հիսուսը երևաց իր աշակերտներին։
Բայց որոնց իր չարչարանքներից հետո քառասուն օրերի ընթացքում բազում ձևերով ու ապացույցներով իրեն ողջ ցույց տվեց և խոսեց Աստծու արքայության մասին։