Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 28:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Եվ անմիջապես գնացե՛ք, ասե՛ք նրա աշակերտներին, որ հարություն առավ, և ահա ձեզնից առաջ գնում է Գալիլեա. այնտեղ կտեսնեք նրան։ Ահա ասացի ձեզ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Իսկույն գնացե՛ք և նրա աշակերտներին ասե՛ք. "Մեռելներից հարություն է առել և ահա ձեզանից առաջ Գալիլեա է գնում. այնտեղ նրան կտեսնեք"։ Ահա ասացի ձեզ»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 28:7
20 Խաչաձեւ Հղումներ  

Բայց հարություն առնելուց հետո ձեզնից առաջ Գալիլեա պիտի գնամ»։


Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք. գնացե՛ք, ասե՛ք իմ եղբայրներին, որ Գալիլեա եմ գնում, և այնտեղ ինձ կտեսնեն»։


Սակայն այս բաները ձեզ ասացի, որպեսզի երբ նրանց համար ժամանակը գա այս բաներն անելու, հիշեք, որ ես ասել եմ ձեզ։ Այս բաներն սկզբից չասացի ձեզ, քանի որ ձեզ հետ էի»։


թաղվեց, երրորդ օրը հարություն առավ՝ Սուրբ Գրքի համաձայն,


Եվ հիմա՝ նախքան լինելն ասացի ձեզ, որպեսզի երբ լինի, հավատաք։


որոնք ասում էին, թե՝ «Իսկապես հարություն առավ Տերը և երևաց Սիմոնին»։


Նրանք էլ գնացին և պատմեցին մյուսներին, բայց նրանք չհավատացին։


Մարիամը գնաց և պատմեց նրանց, ովքեր Հիսուսի հետ էին, մինչ նրանք սգում ու լաց էին լինում։


Բայց հարություն առնելուց հետո ձեզնից առաջ Գալիլեա պիտի գնամ»։


Ահա նախապես ասացի ձեզ։


Եթե պիտի հայտնեն, թող մոտ գան, որպեսզի միասին իմանան, թե այդ ամենի մասին սկզբից ո՛վ լուր տվեց։ Եվ այժմ էլ ասվում է ձեզ. “Ես եմ Աստվածը, ինձնից բացի ուրիշը չկա, արդար ու փրկող Աստվածը, ինձնից բացի մեկ ուրիշը չկա”։


Մի՛ զարմացեք և մի՛ շփոթվեք. չէ՞ որ դուք սկզբից լսեցիք, և ես ձեզ ասացի, որ դուք ինքներդ անգամ կարող եք վկա լինել ինձ համար, թե կա՞ այլ Աստված, բացի ինձնից»։


Հետո երևաց միանգամից ավելի քան հինգ հարյուր եղբայրների, որոնցից շատերը մինչև օրս ապրում են, ոմանք էլ՝ ննջեցյալ դարձան։


Կանայք, վախով ու մեծ ուրախությամբ գերեզմանից իսկույն դուրս ելնելով, վազեցին աշակերտներին պատմելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ