Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ այս ասաց, նրանց վրա փչեց ու ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այս ասելուց հետո նրանց վրա փչեց ու ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին։

Տես գլուխը



ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:22
17 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։


Աստվածային հոգին է, որ ստեղծել է ինձ, և Ամենակալի շունչն է, որ ուսուցանում է ինձ։


Մոտեցե՛ք Տիրոջը և առե՛ք լույսը, Եվ ձեր երեսը թող չամաչի։


Եվ ինձ ասաց. «Մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր շնչի վրա և շնչին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ե՛կ, ո՛վ շունչ, չորս կողմերից, ու փչի՛ր այս մեռելների վրա, և նրանք կկենդանանան”»։


և ես պիտի աղաչեմ Հորը, և նա այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի.


Երբ գա Մխիթարիչը, որին ես ձեզ կուղարկեմ Հորից, Ճշմարտության Հոգին, որ ելնում է Հորից, նա կվկայի իմ մասին.


Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։


Նա դարձյալ նրանց ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում»։


Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի»։


Նա այս ասում էր Հոգու մասին, որն ընդունելու էին իրեն հավատացողները. քանի որ Հոգին դեռևս չունեին, որովհետև Հիսուսը դեռ փառավորված չէր։


«Ո՞վ կարող է արգելել, որ ջրով մկրտվեն սրանք, որոնք ևս Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպես և մենք»։


նրանց հարցրեց. «Երբ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցի՞ք»։ Նրանք պատասխանեցին. «Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կա»։


Պետրոսը դարձավ նրանց ու ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, որով պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը։


Եվ ամենքն էլ լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին խոսել էր տալիս նրանց։


Այդժամ Պետրոսը, Սուրբ Հոգով լցված, ասաց նրանց. «Ժողովրդի իշխանավորնե՛ր և Իսրայելի ծերե՛ր,


որոնք, իջնելով, աղոթում էին նրանց համար, որպեսզի ստանան Սուրբ Հոգին.


Այս եմ միայն ուզում սովորել ձեզնից. Հոգին ստացաք Օրենքը գործադրելո՞վ, թե՞ քարոզությանը հավատալով։