Երբ այս ասաց, թիկունքի կողմը շրջվեց ու տեսավ կանգնած Հիսուսին, բայց չէր իմանում, որ Հիսուսն է։
Երբ այս ասաց, հետ շրջվեց ու տեսավ Հիսուսին կանգնած, սակայն չհասկացավ, որ Հիսուսն է։
Հովսեփը թեև ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք իրեն չճանաչեցին։
Հանկարծ նրանց դիմաց ելավ Հիսուսը և ասաց. «Ողջո՜ւյն ձեզ»։ Նրանք մոտենալով փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։
Հետո Հիսուսն ուրիշ կերպարանքով երևաց նրանցից երկուսին, ովքեր դեպի ագարակներ էին գնում։
Հիսուսը հարություն առնելուց հետո՝ առաջին կիրակի օրն առավոտյան, երևաց Մարիամ Մագդաղենացուն, որից յոթ դև էր հանել։
Բայց նրանց աչքերը փակ էին՝ նրան չճանաչելու աստիճան։
Եվ նրանց աչքերը բացվեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներևույթ եղավ։
Իսկ նա, անցնելով նրանց միջով, գնաց։
Վաղ առավոտյան Հիսուսը կանգնած էր ծովեզերքին, բայց աշակերտները նրան չճանաչեցին։
Նրանք քարեր վերցրին, որ նետեն նրա վրա, բայց Հիսուսը խույս տվեց և տաճարից ելավ գնաց։