Սպասավորները Հովսեփի կողմից բաժիններ մատուցեցին եղբայրներին, իսկ Բենիամինի բաժինը մյուսներից հնգապատիկ ավելին էր։ Եվ նրա հետ խմեցին ու հարբեցին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 2:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ խոսեց փեսայի հետ ու ասաց. «Ամեն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, և երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը։ Իսկ դու ընտիր գինին մինչև հիմա պահել ես»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և նրան ասաց. «Ամեն մարդ նախ լավ գինին է մատուցում, և երբ հարբում են, այն ժամանակ՝ վատը։ Իսկ դու լավ գինին մինչև հիմա պահել ես»։ |
Սպասավորները Հովսեփի կողմից բաժիններ մատուցեցին եղբայրներին, իսկ Բենիամինի բաժինը մյուսներից հնգապատիկ ավելին էր։ Եվ նրա հետ խմեցին ու հարբեցին։
Թող իմ եղբորորդի՛ն իջնի իր պարտեզը և իր ծառերի պտուղներն ուտի։ Մտա իմ պարտեզը, քո՛ւյր իմ հարս, հավաքեցի զմուռսն իմ՝ խնկերով հանդերձ, կերա հացն իմ մեղրով, խմեցի գինին իմ կաթով։ Կերե՛ք, մերձավորնե՛ր իմ, խմե՛ք և հարբե՛ք, եղբորորդինե՛ր իմ։
Իսկ եթե այդ ծառան իր սրտում ասի՝ “Իմ տերն ուշանում է գալ”, և սկսի ծեծել ծառաներին և աղախիններին, ուտել, խմել և հարբել,
Եվ Աբրահամը նրան ասաց. “Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքներն այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակվում ես։
յուրաքանչյուր ոք առաջ է ընկնում իր ընթրիքն ուտելու. մեկը քաղցած է մնում, իսկ մյուսը՝ հարբած է լինում։
նրա հետ պոռնկացան երկրի թագավորները, իսկ նրա պոռնկության գինուց հարբեցին երկրի բնակիչները»։