Պիտի պատժեմ չարերին նրա գերեզմանի փոխարեն և հարուստներին՝ նրա մահվան փոխարեն, որովհետև նա անօրենություն չգործեց, և նենգությունը տեղ չգտավ նրա բերանում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հրեաների ուրբաթի պատճառով, քանի որ գերեզմանը մոտ էր, Հիսուսին այնտեղ դրեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քանի որ հրեաների տոնի նախօրեն էր, և գերեզմանն էլ մոտ էր, Հիսուսին այնտեղ դրեցին։ |
Պիտի պատժեմ չարերին նրա գերեզմանի փոխարեն և հարուստներին՝ նրա մահվան փոխարեն, որովհետև նա անօրենություն չգործեց, և նենգությունը տեղ չգտավ նրա բերանում։
Ինչպես որ Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց կետի փորի մեջ, նույնպես էլ Մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կմնա երկրի ընդերքում։
Զատկին պատրաստվելու օրն էր, վեցերորդ ժամին մոտ։ Եվ նա հրեաներին ասաց. «Ահա՛, ձեր թագավորը թող ձեզ լինի»։
Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետև Հիսուսի խաչելության տեղը մոտ էր քաղաքին (տախտակն էլ գրված էր եբրայերեն, լատիներեն և հունարեն)։
Իսկ հրեաները, քանի որ ուրբաթ էր, և որպեսզի մարմինները մինչև շաբաթ չմնային խաչի վրա (քանի որ այն շաբաթը տոնի մեծ օրն էր), Պիղատոսին աղաչեցին, որ կոտրեն նրանց սրունքներն ու վերցնեն նրանց։
Խաչելության վայրում մի պարտեզ կար, պարտեզում՝ մի նոր գերեզման, որի մեջ երբեք որևէ մեկը չէր դրվել։
Մկրտվելով թաղվեցիք նրա հետ, դրանով էլ նրա հետ հարություն առաք՝ Աստծու զորությանը հավատալով, որ նրան հարություն տվեց մեռելներից։